«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն երբեք չի օգնել իմ ընտանիքին…

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի շահառու ընտանիքների կարիքների գնահատման և Հայաստանում COVID-19-ի ընթացքում սիրիահայ փախստականների իրավիճակի շարունակական մոնիթորինգի նպատակով, ես կապ հաստատեցի Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումների զոհ դարձած սիրիահայերից մեկին՝ հասկանալու պանդեմիայի և մեկուսացման ազդեցությունը իր աշխատանքի և իր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

Ապահովելու այս գործընթացի թափանցիկությունը և պահպանելու յուրաքանչյուր ընտանիքի վիճակի ճշգրիտ արձանագրությունը, ես ձայնագրում էի յուրաքանչյուր խոսակցություն, որ ունեցա սիրիահայ փախստականների հետ:

35-ամյա Սարգիս Սարգսյանը (կեղծանուն)՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ վերջին հարցազրույցի ընթացքում դեռ չգրանցված ոսկերիչ էր, որից հետո նա գնել էր ավտոմեքենա գործընկերոջ հետ և սկսել աշխատել որպես տաքսիստ:

Ինչպես մյուս տաքսիստները մեր երկրում, այնպես էլ Սարգիսը մնաց տանն՝ առանց աշխատանքի 2020 թ. մարտի 16-ից ի վեր, երբ Հայաստանը հայտարարեց երկրում լայնամասշտաբ մեկուսացում:
«Պանդեմիայից առաջ տաքսի վարելով՝ ամեն ամիս վաստակում էի 180,000-200,000 ՀՀ դրամ»,- նշեց Սարգիսը: «Եղբայրս ևս ինձ գումար էր ուղարկում Ֆրանսիայից՝ ընտանիքիս ամսական ծախսերը հոգալու համար»:


Սարգիսն ապրում է Դավիթաշենում՝ 2-սենյականոց բնակարանում իր կնոջ և երկու երեխաների հետ: Երբ 2016թ. նրանք տեղափոխվեցին Հայաստան, իր մայրը ևս բնակվում էր նրանց հետ՝ նախքան մահանալը, մոտ մեկ տարի առաջ: Սկզբում, նրանց բնակարանի վարձը 80,000 դրամ էր, սակայն տանտերը աստիճանաբար բարձրացրեց գումարը և այժմ նա վճարում է 120,000 դրամ նույն բնակարանի համար:

««ՀԱԼԵՊ» ՀԿ-ն երբեք իմ ընտանիքին չի օգնել»,-  նշեց Սարգիսը: «Մեկ ու կես տարի առաջ, երբ մորս անհրաժեշտ էր սրտի բաց վիրահատություն, ես դիմեցի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և մի քանի այլ կազմակերպությունների, որոնք զբաղվում էին սիրիահայերի աջակցությամբ, սակայն նրանցից ոչ մեկ չարձագանքեց խնդրանքիս»:

Իր մոր սրտի բաց վիրահատության համար անհրաժեշտ 10,000 ԱՄՆ դոլար հավաքելու ձախողումից հետո, Սարգիսն ու  իր  եղբայր Սևակը(կեղծանուն), ով վերջերս տեղափոխվել է Ֆրանսիա՝ որպես փախստական, կարողացան հավաքել գումարի մի փոքր մասը՝ ապահովելով սրտի մասնակի վիրահատություն իրենց մոր համար: Վիրահատությունից 6 ամիս անց, նրանց մայր Սիրանույշը(կեղծանուն) մահացավ:

Անկախ նրանից, որ Սարգիսի պատմությունը բավական հուզիչ էր, ինչպես աշխարհի միլիոնավոր փախստականների  և Հայաստանում հազարավոր սիրիահայ փախստականների պատմությունները, իմ զրույցը Սարգիսի հետ բավականին լուսավոր էր, չնայած սիրիական հակամարտության և COVID-19-ի հետևանքով առաջացած  պայքարին, Սարգիսը լավատես էր և ապագայի հանդեպ հույսով լցված:

Սակայն ի տարբերություն Սարգիսի, ես հակված եմ բաժակը տեսնել կիսով չափ լցված՝ փորձելով կենտրոնանալ փախստականների վիճակին առնչվող քաղաքականության բացասական ազդեցության վրա, քան՝ հաջողակ պատմությունների: Հետևապես, ես սկսեցի ուսումնասիրել Հայաստանի կառավարության և մարդասիրական կազմակերպությունների կողմից՝ Սարգիսի ընտանիքին տրված աջակցության տեսակներին ՝ COVID-19-ի շրջանում:

«Քանի որ ես գրանցված աշխատող չեմ և զբաղվում եմ սեփական տաքսին վարելով, ես չկարողացա օգտվել ՀՀ Կառավարության կողմից տրվող գործազրկության աջակցության փաթեթից», – նշեց Սարգիսը… մի քանի անգամ փորձելով  լրացնել Կառավարության՝ երեխաների աջակցության փաթեթի դիմումը ( 9-րդ միջոցառում, որի շրջանակում տրամադրվում է 26,500 ՀՀ դրամ՝ 18 տարեկանից ցածր տարիքի յուրաքանչյուր երեխայի համար), մեր դիմումը հաստատվեց՝ ստանալու 53,000 ՀՀ դրամ: Այնուամենայնիվ, բանկը ուշացնում է վճարումը, քանի որ ցուցակագրված են մեծ թվով ընտանիքներ:

Սարգիսը հաստատեց, որ իր ընտանիքը ստացել է նաև վերմակներ  մարդասիրական մեկ այլ կազմակերպությունից,սակայն այլ կառույցներից ֆինանսական որևէ օգնություն չի ստացել:

Ես չէի կարողանում զսպել իմ զարմանքը, ուստի սարկազմով հարցրեցի.«Եղանակը  Դավիթաշենում ցրտե՞լ է»:

Սարգիսի հետ ծիծաղելուց հետո, ես տեղեկացա այն պատճառների մասին, որոնց պատճառով իր ընտանիքի հետ միասին նա որոշում էր կայացրել Սիրիայից տեղափոխվել  Հայաստան:

-Սիրիայում իրավիճակը անտանելի էր դառնում: Հալեպի հայկական թաղամասերը պարբերաբար ռմբակոծվում էին 2015-2016թթ.,- նշում էր Սարգիսը,- մի կազմակերպություն կար, որը տրամադրում էր միակողմանի թռիչքի տոմսեր սիրիահայերին՝ Հայաստան տեղափոխվելու համար, ուստի մենք դիմեցինք, և նրանք օգնեցին մեզ տեղափոխվել Հայաստան:

Լսելով Սարգիսի՝ Սիրիայից Հայաստան ուղևորության պատմությունը, ես չկարողացա զսպել ծիծաղս և ասացի. «10 րոպե առաջ դու ասացիր, որ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը երբեք  չի օգնել քո ընտանիքին: Դու և ընտանիքդ ստացե՞լ եք 100 ԱՄՆ դոլար՝ որպես գրպանային գումար Երևան ժամանելուն պես: Դու դիմե՞լ ես «Առաքելություն Հայաստան»-ին կամ ՄԱԿ ՓԳՀ-ին՝ բնակվարձերի օժանդակություն ստանալու համար»:

Մեկ րոպե լռությունից հետո, Սարգիսը ասաց. «Այո… արդյո՞ք «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը գտնվում է շենքի նկուղում»:

Տարիներ ի վեր, մի քանի պատճառներից ելնելով, որոնք ես չեմ կարողանում հասկանալ, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը սիրիահայերի շրջանում հայտնի է որպես «նկուղային կազմակերպություն», «հյուսիսային կազմակերպություն» կամ ուղղակի «NGO/Կազմակերպություն»: Թե ինչու՞ է հալեպցի սիրիահայերի համար դժվար սովորել «ՀԱԼԵՊ» կազմակերպության անունը, իմ մասնագիտական կյանքում ինձ համար մնում է ամենամեծ առեղծվածներից մեկը:

Սարգիսը, իր մայրը, կինը և երկու երեխաները այն հինգն էին 468 սիրիահայերից, ովքեր Հայաստան տեղափոխվեցին 2015թ. ապրիլ-2017թ. դեկտեմբեր ամիսներին՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Փրկէ կեանք մը» նախաձեռնության շնորհիվ: Հետևապես, նրա ընտանիքը ստացել է 2000 ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն Կազմակերպության այդ նախաձեռնության միջոցով՝  տրամադրելով օդանավի ուղեվարձ և գրպանային գումար նոր ժամանող ընտանիքներին:

As of May 17, 2020, Aleppo-NGO has raised $17,125 from its target of $100,000 via online donations through Paypal and GoFundMe as well as cash donations.

Սարգիսի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում, ես հաստատեցի նաև, որ իր ընտանիքը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից ստացել է տարբեր տեսակի օգնություններ տարիների ընթացքում, իսկ վերջին օգնությունը եղել է 2019թ. վերջերին, երբ Սարգիսի ընտանիքը հանդիսանում է  873 շահառու հանդիսացող ընտանիքներից մեկը, որ ստացան հիգիենայի պարագաներ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից՝ ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ: Փաստորեն, Սարգիսն անձամբ էր եկել օգնությունը ստանալու՝ ստորագրելով ստացման օգնության թերթիկում:

Ես ավարտեցի զրույցս Սարգիսի հետ՝ ստանալով նրա համաձայնությունը հրապարակելու մեր խոսակցության բովանդակությունը՝ անանունությունը պահպանելու պայմանով: Ես նաև խնդրեցի նրա բանկային հաշվեհամարը, քանի որ իր ընտանիքը ևս հանդիսանալու էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից տրվելիք COVID-19-ի ֆինանսական աջակցության շահառու:

Առաջիկա շաբաթներին, համագործակցելով ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հետ, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը տրամադրելու է կրթաթոշակներ 42 ուսանողի( 50% տեղացի և 50% սիրիացի, իրաքցի, լիբանանցի փախստական ուսանողների):  Ներկայումս ընթացող դրամահավաքին՝ բարերաների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը տրամադրելու է նաև կարիքների վրա հիմնված ֆինանսական աջակցություն առնվազն 150 սիրիահայ փախստականների, ներառյալ, Սարգիսի ընտանիքին:

Ավելին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն աշխատում է նաև COVID-19 նախաձեռնության վրա, որի իրականացման դեպքում, աջակցություն է տրամադրվելու օրեցօր աճող պանդեմիայի այս շրջանում հայաստանյան հիվանդանոցներում` առաջնագծում աշխատող բուժաշխատողներին և կամավորներին: Հայաստանում COVID-19-ի դրական դեպքերի առավելագույն թիվը գրանցվել է 2020թ. մայիսի 15-ին, իսկ 19 մահվան ելքերի թվով՝ 2020թ. մայիսի 16-ին:

Անկախ նրանից, թե որքան դժվարությամբ ենք մենք փորձում աջակցել սիրիահայ փախստականներին և տեղացիներին` առատաձեռն դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով( ինչպես օր.՝ Պրն. Ռոբերտ Օսթերբաուերի և տկն. Նաիրի Դանիելյանի, ովքեր նվիրաբերել են 10,000 ԱՄՆ դոլար՝ ներկայումս ընթացող մեր COVID-19-ի դրամահավաքին), այնուամենայնիվ «նկուղային կազմակերպությունը» կամ «Կազմակերպությունը» չի կարող աջակցել կարիքավոր բոլոր անձանց:

Մենք պատասխանատվություն ենք ստանձնում Սարգսի մորը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեր ձախողման համար, երբ նրան անհրաժեշտ էր սրտի բաց վիրահատություն: Մյուս կողմից, մենք հավերժ պարտական ենք յուրաքանչյուր դոնորի, ով իր մեծ կամ փոքր ներդրումն է ունեցել այն 10,000 ԱՄՆ դոլարի հավաքագրման գործում, որն անհրաժեշտ էր մի քանի ամիս առաջ՝ Գրիգորի սրտի բաց վիրահատության իրականացման համար:

Մեր անհաջողությունները միայն մերն են, իսկ մեր հաջողությունները՝ ամբողջովին ձերը:  Շնորհակալություն շարունակական վստահության և աջակցության համար:

Սարգիս Պալխեան