«ՀԱԼԵՊ» ՀԿ-ում մեկնարկվեց անվճար անգլերենի դասընթացները սիրիահայ երիտասարդների համար

Տարիներ շարունակ պայքարելով հիվանդության դեմ, 2018 թ-ի օգոստոսին Երևանում իր մահկանացու է կնքում Սոսի Կարապետյանը՝ թողնելով իր երեք անչափահաս երեխաներ՝ Սարինին, Ժիրայրին և Հակոբին: Չունենալով որևէ հարազատ Հայաստանում՝ անչափահասները մնացին օրինական խնամակալների՝ Հայ Օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հոգածության ներքո։

Երեխաներին ապաստան տրամադրելուց և ապրուստի ու ֆինանսական միջոցներ տրամադրելուց անդին՝ ՀՕՖ-ը և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հանձն են առել երեխաների բարեկեցիկ ապագայի ապահովումը:

Անգլերենի անհատական դասընթացները տեղի են ունենում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակում՝ շաբաթական երեք անգամ: Դասերը հարմարեցված են երկու երեխաների կարիքներին` հիմնականում ընդլայնելով նրանց գրավոր, կարդալու և խոսելու ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունները:

«Անգլերեն լեզուն աշխարհում առավել լայնորեն է օգտագործվում»,-նշեց Սարինը: «Յուրաքանչյուրին անհրաժեշտ է սովորել անգլերեն աշխատանքի տեղավորման և ամբողջ աշխարհում մարդկանց հետ շփվելու համար, ուստի ինձ տրված հնարավորության շնորհիվ ես ընդլայնում եմ իմ հմտությունները անկախ այն բանի, թե հետագայում ինչ կուսումնասիրեմ համալսարանում»:

Անգլերեն լեզվի դասընթացները կազմակերպում և իրականացնում է ԱՄՆ-ից կամավոր Մարտինա Քարդաշյան-Սիգերը: 2018թ. օգոստոսին Մարտինան ավարտեց Վաշինգտոնի Միջազգային ծառայության Ամերիկյան համալսարանի դպրոցը՝ Միջազգային հարաբերություններ և Ռուսերեն լեզու մասնագիտությամբ: Այնուհետև, «ԴԵՊԻ ՀԱՅՔ» հիմնադրամի ծրագրի միջոցով որպես կամավոր, ժամանել է Երևան:

Մարտինան անհագ լեզուներ սովորող է և տիրապետում է հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն լեզուներին:

Նա կիրառում է իր ստեղծագործական և նորարարական մեթոդաբանությունը, գրելու հմտությունները որպես լրագրող, ինչպես նաև սեփական լեզվի ուսուցման փորձը`օգնելով երեխաներին զարգացնել իրենց լեզվական հմտությունները, ինչպես նաև իրենց ինքնավստահությունը:

2016թ. սեպտեմբերին Սոսին և նրա երեք երեխաները Հալեպից տեղափոխվել են Երևան «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի՝ «Փրկէ կյանք մը»-ի միջոցով: Սոսիի ընտանիքը ներգրավված է եղել որպես շահառու նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ևս մեկ ծրագրի՝ «Որդեգրէ ընտանիք մը»-ի շրջանակում 2017թ. նոյեմբերից մինչև Սոսիի կյանքից հեռանալը՝ 2018թ. օգոստոսին: