«ՀԱԼԵՊ» ՀԿ-ում վերսկսվեց «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում հերթական հանդիպումը

2019թ.  հունվարի 1-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) վերսկսվեց «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հանդիպումների շարքը։

Հանդիպման հյուրը մեզ քաջ հայտնի՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Պարգև քահանա Պալգևորգյանն էր,  ով, մշտապես իր հանդիպումները սկսում է աղոթքով:  Տեր Պարգև քահանան խոսեց հարստության, ինչպես նաև անարդարացի կերպով հարստություն կուտակած անձանց մասին և աղքատի, ով չի կարողանում գոհանալ իր վիճակով, արդյունքում ոչ միշտ է դառնում ունևոր։

Մենք չպետք է թույլ տանք փողը իշխի մեզ, պետք է կամքի ուժ ունենանք ու չտրվենք ցոփ ու շվայտ կյանքին։

Սովորաբար հարստությունը ո՛չ ավելի իմաստուն է դարձնում, ո՛չ ավելի զուսպ, ո՛չ բարի, ո՛չ մարդասեր և հոգու մեջ ոչ մի այլ առաքինություն չի դնում կամ պատվաստում:

Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝  «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է  օժանդակել սիրիական հակամարտության միջովանցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստելնրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակումհյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝աջակցելով նրանց սոցիալհոգեբանական վերականգմանը:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում: Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):