«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը վերաբացեց նոր գույքով համալրված «Արևիկ-Հայաստան» կենտրոնը

 «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնն այսուհետ գործելու է բարելավված պայմաններով:
Ս/թ. փետրվարի 2-ին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ անհրաժեշտ պարագաներով համալրված «ՀԱԼԷՊ» կազմակերպության «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի վերաբացումը:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումը համապատասխան գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը և պայմանների բարելավումը հնարավոր դարձավ ԱՄՆ դեսպանության, մասնավորապես փախստականների համար նախատեսված Ջուլիա Թաֆթ ֆոնդի շրջանակում իրականացվող «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ, որի մեկնարկը տրվեց 2015թ. նոյեմբերին և ավարտին հասցվեց սույն թվականի հունվարի 31-ին:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի վերաբացման արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Պաշտոն20160202_151047ական արարողությանը բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Բարձր գնահատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությունը «Արևիկ-Հայաստան» կենտրոնին՝ տիկին Բալխյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին կենսական նշանակություն ունեցող օժանդակության համար: Ինչպես նաև նշեց, որ Մայր Հայրենիքում «Արևիկ-Հայաստան» կենտրոնի վերաբացումը վերիմաստավորում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության այն հավատը, որ միայն միասնաբար գործակցությամբ, համատեղ ջանքերով և միակամ հնարավոր է ստեղծել խաղաղությամբ լեցուն բարեկեցիկ աշխարհ:
Կարևորելով Հայաստանում սիրիահայ հատուկ կարիքներ ունեցող անձանց կենտրոնի գործունեությունը՝ իր ողջույնի խոսքում դեսպան Միլսը նշեց, որ կարևոր է «Արևիկ-Հայաստան» կենտրոնի դերը, քանի որ այն աջակցում է հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց ոչ միայն  ինտեգրվել քաղաքացիական հասարակությունում, այլ նաև ապրել լիարժեք և անկախ կյանք։ Երբ հաշմանդամության խնդիրներով անձանց հնարավորություն է ընձեռվում լիարժեք մասնակցություն ունենալ իրենց համայնքի, իրենց երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին, ապա արդյունքում շահում է միայն ողջ հասարակությունը»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց միջազգային և հասարակական կազմակերպություններին, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակին, եվրոպական պետություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որոնք օգնում են ինչպես փախստականներին ընդունելու, այնպես էլ բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը հարցերում, ինչպես նաև՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպության ղեկավարությանը, բոլոր բարերարներին, կազմակերպիչներին, մանկավարժներին, ովքեր փորձում են անել ամեն բան, որ հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաներն ինտեգրվեն հասարակությանը, զգան իրենց լիարժեք և չօտարված իրենց հասակակիցներից:
Վերաբացման արարողությունն ավարտվեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների երաժշտական կատարումներով:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան շրջայց կատարելու և ծանոթանալու նոր գույքով համալրված կենտրոնին:
Հիշեցնենք՝ «Արևիկ» թերաճ երեխաների կենտրոնը շուրջ 13 տարի գործել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն սիրիական պատերազմի պատճառով ստիպված դադարեցրել է իր գործունեությունը:  
Ծանր կացության և անապահովության հետևանքով Հայաստան տեղափոխված «Արևիկ» կենտրոնի սաները «ՀԱԼԷՊ» կազմակերպության շնորհիվ նորից համախմբվել են և արդեն «Արևիկ-Հայաստան» դարձած կենտրոնի աշխատանքները 2014թ-ից իրենց շարունակությունն են գտել «ՀԱԼԷՊ» կազմակերպության երևանյան գրասենյակում:

20160202_151420 20160202_152258
20160202_153929_00320160202_15322020160202_154831_00120160202_154707

20160202_154027_001
20160202_155547
20160202_155552
20160202_155707