«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսին

Երևանում շուրջ հինգ տարի անընդմեջ կազմակերպվում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը:
«Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված այս փառատոն-ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 30 երկրների 90 կազմակերպություններ, դիվանագիտական կառույցներ: Փառատոնի շրջանակը ներառում էր բոլոր ոլորտների ներկայացուցիչներին` ոսկերչական, բժշկական, ինովացիոն, ՏՏ, տուրիզմ, թեթև արդյունաբերություն, գինեգործություն, կոնյակագործություն և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ: Փառատոն-ցուցահանդեսը կրել բարեգործական բնույթ, որի հասույթը տրամադրվելու է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Ս/թ. սեպտեմբերի 20-21-ը Երևանի Կարապի լճի հարակից տարածքում իրականցվող այս միջոցառմանը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը հանդես եկավ չորս տաղավարներով, որտեղ ներկայացվեցին կազմակերպության օժանդակ տիկնանց հանձնախմբի կողմից պատրաստված ձեռքի աշխատանքները, ինչպես նաև տաղանդաշատ սիրիահայ արծաթագործները ցուցադրեցին իրենց աշխատանքները:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում փառատոնի կազմակերպիչ «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությանը` ի դեմս հիմնադիր նախագահ Մարիամ Մանուկյանին, ում հրավերքով կազմակերպությանը հնարավորություն ընձեռնվեց մասնակից դառնալու այս փառատոնին: