«Հալէպ» ՀԲՀԿ-ի երիտասարդները «Կազա» հիմնադրամում

Շաբաթ՝ 03 մարտ 2014թ., առավոտյան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդական հանձնաժողովի անդամներն այցելեցին «ԿԱԶԱ» հիմնադրամի «էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երկու կազմակերպությունների հիմնական ծրագրերը և քննարկում տեղի ունեցավ հետագա համագործակցության մանրամասների վերաբերյալ:
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդները շնորհակալություն են հայտնում «էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքների համար՝ արդյունավետ համագործակցության ակնկալիքով: