«ՀԱԼԷՊ» ՀԲԿ-ի վիճակահանությունը «Տաքուկ Ամանոր»-ի շրջանակներում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Տաքուկ Ամանոր» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր վիճակահանություն: 2013թ. Դեկտեմբեր ամսին կազմակերպության Կանանց և Երիտասարդների հանձնաժողովների ներկայացուցիչները վաճառեցին թվով 795 վիճակահանության տոմս: Տոմսերի վաճառքից հետո տեղի ունեցավ վիճակահանությունը, ինչի արդյունքում հայտնի դարձավ այն հաղթողի անունը: Գոգո Սողոյեանը այն հաջողակն էր, ով շահեց մրցանակը՝ ոսկյա մետաղադրամ ՝230 000 ՀՀ դրամ արժողությամբ: Վիճակահանության արդյունքում մնացած շահույթը «ՀԱԼԷՊ» ՀԲԿ-ն կծառայեցնի սիրիացիներին աջակցելու իր հայրենանվեր գործունեությանը:

Ծանուցում: 2013թվականի դեկտեմբեր ամսին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ՀՀԲԿ) մեկնարկեց «Տաքուկ Ամանոր» նախաձեռնությունը՝ ուղղված տոնական օրերին ընդառաջ Սիրիացիներին առաջին անհրաժեշտ աջակցություն և դրամական օգնություն տրամադրելուն: