«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․Մանկապատանեկան հավաքներ սիրիահայ մանուկների և պատանիների համար
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կենտրոնում ս/թ․ հունվարի 21-ին կայացավ hերթական մանկապատանեկան հավաքը։
Սիրիահայ մանուկներն ու պատանիները մասնակից դարձան տարատեսակ ուսուցողական խաղերի, ինչպես նաև պարի ու իրենց համար կազմակերպված հյուրասիրությանը։ Դասընթացի առանցքում այս անգամ Բարեկենդանի պատմության և նշանակության մասին ներկայացումն էր, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց երեխաների կողմից։ Վերջիններս նաև սովորեցին ձեռագործ աշխատանքով զբաղվելու մի շարք հմտություններ, որոնք շատ կիրառելի կլինեն ապագայում։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքները նպատակ ունեն սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար կենսական նշանակություն ունեն։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:
Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։