«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Սննդի օգնության բաշխում սիրիահայ ընտանիքներին

Ս/թ. հունիսի 7-ին  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ մարդասիրական օգնության բաշխում՝ սննդի տեսքով։ Կազմակերպության շահառու ընտանիքները ստացան սննդի փաթեթներ, որոնք ներառում էին ձեթ, բրինձ, բլղուր, շաքարավազ, տոմատի մածուկ և լվացքի փոշի։

Կազմակերպության գործունեությանը շարունակաբար սատար կանգնելու և Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում կազմակերպության հավատարիմ բարերար Սուսաննա Վարդանյան-Մանուկյանին, ինչպես նաև մյուս բոլոր գործընկեր կառույցներին և անհատ բարերարներին։