«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի հերթական հանդիպումը՝ «Ինքնաճանաչում» թեմայով

Ս/թ. մարտի 5-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներից կազմված «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի հերթական հանդիպումը։

Հիշեցնենք, որ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբը ստեղծվել է «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցությամբ մեկնարկած երիտասարդական ծրագիրն իր շուրջն է համախմբում սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների։

Հերթական հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման ծավալվեց սեփական անձի բացահայտման շուրջ։ Երիտասարդական հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան անդրադարձ կատարելու սեփական անձի ուժեղ և թույլ կողմերին, ինքնաճանաչմանը և նպատակների սահմանմանը։

Օրվա բանախոսների՝ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի համակարգողներ Հովսեփ Գրիգորյանի և Կարեն Բալխյանի կազմակերպած ինտերակտիվ և ուսուցողական հանդիպման շնորհիվ, ակումբի մասնակիցները նորովի վերաբերմունք որդեգրեցին սեփական անձի կարողությունների և անձնային ձգտումների հանդեպ։

Թեմայի շրջանակներում երիտասարդները կազմեցին անձնական ժամանակացույցը և անձնական նկարագիրը, ինչպես նաև համապարփակ գիտելիքներ ստացան Բենջամին Ֆրանկլինի 13 արժանիքների մասին։

2 3 5 6 8 11 12 14 15 18 19