«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Բարեգործական ճաշկերույթ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ ս/թ․ նոյեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ ուղղված «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման։

Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես եկավ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շէօհմելեանը: Իսկ խնամակալության անդամ Հակոբ Ֆակջյանը վարեց բարեգործական նախաձեռնությունը:

Կարևորելով «Արևիկ-Հայաստան» կենտրոնի դերը Հայաստանում հաստատված հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերի համար՝ բարեգործական ճաշկերույթի մասնակիցները կատարեցին նաև սրտաբուխ նվիրատվություններ:

Բարեգործական ճաշկերույթի հասույթը ծառայելու է «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության ապահովմանը՝ հնարավորություն տալով կենսական աջակցություն ցուցաբերել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերին:

15110839_565656596960237_3171570424597933279_o 15068981_565656600293570_2899887748741276263_o 15042013_565656833626880_198075195817630729_o-115110437_565656593626904_3336238930311059920_o