«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Հայացք «Հյուրընկալիր ընտանիք մը» բնակարանային ծրագրին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունըmիր հիմնադրումից ու գործառնումից ի վեր (2013թ) առանցքում է պահում Հայաստանում ապաստանած սիրիահայերի կարիքների գնահատումը և վեր հանումը, ինչը հնարավորություն է տալիս սիրիահայ համայքի հիմնախնդիրների լուծման առաքելության ճանապարհին նախաձեռնել ու կյանքի կոչել ծրագրեր, որոնք թիրախային են ու առավելապես արդյունավետ։

Մշադիտարկումները փաստում են, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրներն են բնակարայինը և զբաղվածությունը։

Վերջինները ունենալով ուշադրության կենտրոնում՝  «ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ն  մշակեց երկարաժամկետ  «Հյուրընկալիր ընտանիք մը» բնակարանային ծրագիրը, որի նպատակն է ապահովել սիրիահայ համայնքին առաջնային կենսական ռեսուրսներով՝ տրամադրելով ապաստան և բարենպաստ պայմաններ, ինչպես նաև նպաստելով նրանց կայացմանը և ինտեգրմանը հայաստանյան քաղաքացիական հասարակությունում։

Ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն գտնում է բարերարների, ովքեր գնելով 15.000 – 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարաններ Հայաստանում, պայմանագրային հիմունքներով ժամանակավոր, անհատույց օգտագործման նպատակով տրամադրում են բնակարանները սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է բնակարանների ձեռք բերմանն առնչվող փաստաթղթերի իրավապայմանագրային գործընթացները։ ՄԱԿ-ի  Փախստականների Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը իր հերթին տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար։

Եվ այսօր ուրախությամբ կարող ենք նշել, որ «Հյուրընկալիր ընտանիք մը» ծրագրի բարերարների՝ Չեմբերջյան, Մելքոնյան, Հովհաննիսյան և Փոթուգյան ընտանիքների շնորհիվ, տաս սիրիահայ ընտանիք ապահովված է բնակարանով։