«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մանկապատանեկան հանդիպումները շարունակվում են

Ս/թ․ մայիսի 6-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Հանդիպման ընթացքում մանուկները աշխատեցին գունավոր թղթերով, որոնք նրանց հմուտ ձեռքերի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում վերածվեցին գեղեցիկ պատկերների՝ հրեշտակների, ծաղկային փնջերի և այլն։

Մանուկները ներգրավվեցին նոր ու զվարճալի խաղերում, իսկ օրվա ավարտը տրվեց տրամադրություն հաղորդող երգ ու պարով։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։