«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մանկապատանեկան հանդիպումներ

Ս/թ․ մարտի 8-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Այս հանդիպումը նշանավորվեց Սբ․ Հարության տոնին նվիրված երկար սպասված կինոդիտմամբ, որի ընթացքում երեխաների համար կազմակերպվեց քաղցր հյուրասիրություն։

Մանուկներն իրենց ձեռքերով զարդարել էին կենտրոնը և ցուցադրության էին հանել տոնը խորհրդանշող ձեռային գունավոր աշխատանքներ։

Իսկ վերջում, մանուկներն հանդիպումն ամփոփեցին խաղերով, երգ ու պարով։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

17757725_1079076595526111_1593081090_n 17814143_1079076438859460_816420835_n 17837565_1038985346203248_13912957_o 17841664_1079076392192798_1309261559_n 17842113_1079076625526108_1038459988_n 17842121_1079076502192787_608634269_n 17842210_1079076538859450_1290790036_n 17857486_1079076585526112_116385003_n 17858212_1038985116203271_1744476699_o 17858743_1038985142869935_1347522193_o