«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մարդասիրական օգնության բաշխում

Ս/թ. հունիսի 8-ին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Օգնության շրջանակներում տրամադրվեց հագուստ, հիգիենիայի պարագաներ և այլն։

Մարդասիրական օգնության տրամադրման շարունակականության ապահովման համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ականջալուր լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին։