Սիրիահայ ընտանիքներին տրամադրվեց «Հայաստան-Արցախ հիմնադրամ»-ի օգնությունը

Ս/թ. հուլիսի 27-ին և 28-ին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Սիրիահայ ընտանիքիներին տրամադրվեց մարդասիրական օգնություն, որը ներառում էր հագուստ և հիգիենիկ պարագաներ։

Օգնության տրամադրման շարունակականության ապահովման, համագործակցության և վստահության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում «Հայաստան-Արցախ հիմնադրամ»-ին։