«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մարդասիրական օգնության տրամադրում

Ս/թ. ապրիլի 27-ին  կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Օգնության շրջանակներում տրամադրվեց հագուստ, կոշիկ, սնունդ և հիգիենիայի պարագաներ։

Մարդասիրական օգնության տրամադրման շարունակականության ապահովման համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ականջալուր լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին։