«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մարդասիրական օգնություն սիրիահայ ընտանիքներին Հայաստանում

Ս/թ. հունվարի 26-ին կրկին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։ Օգնության շրջանակներում տրամադրվեց հագուստ, կոշիկ և հիգենիայի պարագաներ։

Մարդասիրական օգնության տրամադրման շարունակականության ապահովման համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ականջալուր լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին։

16295784_1909990399229671_886507865_n 16244292_972614756173641_1336986290_n 16344135_972614746173642_146192484_n 16359150_972614786173638_513902194_n