«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մարդասիրական օգնություն սիրիահայ ընտանիքներին Հայաստանում

Ս/թ. հունվարի 31-ին կրկին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։ Օգնության շրջանակներում տրամադրվեց հագուստ, կոշիկ և հիգենիայի պարագաներ։

Մարդասիրական օգնության տրամադրման շարունակականության ապահովման համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ականջալուր լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին։