«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Շարունակվում է օգնության հատկացումը սիրիահայ ընտանիքներին

2016թ-ի ապրիլի 4-ին և 5-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպությունում շարունակվեց կարիքավոր սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնության՝ հագուստի և հիգենիկ պարագաների տրամադրումը։

Հիշեցնենք՝ ս/թ․ մարտի 30-ից «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում սիրիահայ ընտանիքներին հատկացվում է «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության տրամադրված օգնությունը։

Հիմնադրումից ի վեր «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը տարաբնույթ մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստան տեղափոխված և կարիքի մեջ գտնվող սիրիահայ ընտանիքներին։

12962600_10154291498961412_1302954679_o 12970740_10154291499021412_32449773_o