«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Սիրիահայ մանուկները Հայաստանի պատմամշակութային կոթողների հետքերով

Ս/թ․ հունիսի 10-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Օրը նվիրված էր Հայաստանի քաղաքների և նրանցում առկա պատմամշակութային կոթողների բացահայտմանը։ Մասնավորապես մեր սիրելի սաները ծանոթացան «Դիլիջանի» և նրա անվան նշանկության հետ, ծանոթացան Մակարավանքի պատմությանը՝ վանք, որը գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտում, ինչպես նաև «Իջևանի» մարզի անվանը, Արցախի և Շուշիի հետ, «Ղազանչեցոց» եկեղեցու պատմությանը և ճարտարապետությանը։

Ավարտին արդեն սաները նկարեցին, խաղեր խաղացին և ամփոփեցին հերթական հանդիպումը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։