«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Սիրիահայ մանուկների հարգանքի տուրքը Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ս/թ․ մարտի 29-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացած մանկապատանեկան հավաքի շրջանակում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

Յուրաքանչյուր ազգի պատմություն ձևավորվում է անցյալի  տխուր և հաղթական դրվագներից։ Պետք է կարողանալ հպարտությամբ և անկոտրուն ոգով ընդունել ցավը և լավագույն ապագայի հավատով շարժվել առաջ։ Սակայն կարևոր է այդ ճանապարհին սերունդներին դեռ վաղ հասակից քաջածանոթ պահել իրենց ազգի ու պետականության պատմությանը՝ չմոռանալով փառքն ու ցավը․ լինելով իրազեկ ու պահանջատեր։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանակապատանեկան հավաքի շրջանակում սիրիահայ մանուկները ծանոթացան իրենց պատմության 102 ամյա ցավին և զինվեցին պատմական գիտելիքներով, որոնց շնորհիվ ապագայում անկասկած վառ կպահեն ազգային պահանջի անմար ճրագը։

Նրանք իրենց նկարչական ձիրքով թղթին հանձնեցին Ծիծառնակաբերդ հուշահամալիրը և անհամբերությամբ սպասում են առաջիկա այցին դեպի Ծիծառնակաբերդ բարձունք։

Իսկ վերջում, մանուկներն հանդիպումն ամփոփեցին ավանդական դարձած երգերով ու խաղերով։

Հիշեցնենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։