«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի առանցքում համայնքների զարգացումն է

Ս/թ. մարտի 12-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներից կազմված «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի հերթական հանդիպումը։

Օրվա բանախոսներ Հովսեփ Գրիգորյանը և Կարեն Բալխյանը երիտասարդներին ներկայացրեցին «Համայնքի քարտեզագրում» թեման, որի շրջանակներում սահմանվեց համայնքը և քննարկվեցին համայնքի ընկալման հնարավոր բոլոր մոտեցումները  և պատկերացումները։

Երիտասարդները թղթին հանձնեցին իրենց մտքերը, որոնք այնուհետև դարձան ավանդական խմբային քննարկման առարկա։ Երիտասարդները կատարեցին համայնքային քարտեզագրում, որը նպատակ ուներ վեր հանել տիպիկ համայնքային խնդիրները և որ ամենակարևորն է, կատարել խնդիրների դասակարգում։

Ավարտին, նրանց կողմից առաջարկվեցին լուծումներ, որոնք միտված են համայնքային խնդիրների թոթափմանը, նորամուծությունների ինտեգրմանը, համայնքային ներուժի բարձրացմանն ու խթանմանը։

Հիշեցնենք, որ Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի  համագործակցությամբ՝ կազմակերպությունում ստեղծված երիտասարդական ակումբն իր շուրջն է համախմբում սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների։

«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբը ստեղծվել է «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 13