«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ սիրիահայերի համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ նոյեմբերի 8-ին և 10-ին  կազմակերպվեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացները նպատակն է Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքներին իրազեկել ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի մասին, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել Սիրիայի և Հայաստանի ֆինանսական համակարգերում առկա տարբերությունների ու առանձնահատկությունների մասին ։

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

14958814_1186964061350061_369981613_n 15032406_1186964024683398_716191001_n 15049675_1868015823427129_829861836_n 14996396_1868015680093810_1352938265_n