«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց սիրիահայերի համար

Ս/թ․ օգոստոսի 4-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց սիրիահայ ընտանիքների համար:

Փորձառու դասընթացավարը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում գործող ֆինանսական համակարգը և փոխանցեց գիտելիքներ անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ։

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների ֆինանսական կրթմանը, ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և խթանելու է սեփական դրամական միջոցների արդյունավետ կառավարմանը։

Հիշեցնենք՝ դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրման գործընթացը:

Այն սիրահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 հեռախոսահամարին: