«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Եվս մեկ հոգի «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեց

2016թ-ի հոկտեմբերի 8-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեց Արփի Օհանեսը: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիսից «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նախաձեռնել և իրականացնում է «Փրկէ Կեանք Մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան: Ի աջակցություն այս ծրագրի իրականացմանը, աշխարհի բազմաթիվ անկյուններից շարունակաբար նվիրաբերվում են գումարներ ի օգնություն սիրիացիների:

arpy-ohanes