«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Եվս յոթ հոգի «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից տեղափոխվեց Հայաստան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Նանեջյան, Բեդիկյան և Պետրոս ընտանիքները, թվով 7 հոգի։

Զվարթնոց օդանավակայանում ժամանած ընտանիքներին դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։

14875125_1352005241499767_511406551_n 14885894_1352005124833112_597073689_n