«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կազմակերպել էր բարեգործական նախաճաշ

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ ս/թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ բարեգործական նախաճաշ՝ ուղղված Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց տիկնանց խորհրդի անդամ Ցոլա Վիզոյանը՝ ցանկանալով, որ հայորդիների ամրակուռ միասնությունն ու բարեկամությունը լինեն առհավատչա սիրիահայ համայնքի զավակների բարօրության, կայացման և նորանոր հաջողությունների համար Հայաստանում:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի գործունեությամբ կյանքի են կոչվում բազում բարեգործական նախաձեռնությունները, որոնք իրենց ուրույն նպաստն են ունենում կազմակերպության աշխատանքների շարունակականության ապահովման և մարդասիրական ծրագրեր իրականացնելու գործում: «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպության տիկնանց խորհրդին՝ ջանք ու եռանդ չխնայելու և ազգօգուտ նախաձեռնություններ իրականացնելու համար:

15271547_918249378307141_674077394_o15292758_1004737459673010_817983783_o15293209_1366609733373361_1202807528_o15292695_1366609480040053_2016930955_o15292812_1366609623373372_132266852_o