«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նաև որպես սիրիահայ մանուկների և պատանիների հավաքատեղի

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է իր հարկի ներքո կազմակերպել մանկապատանեկան հավաքներ:

Ս/թ. նոյեմբերի 19-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում թվով 55 սիրիահայ մանուկներ ու պատանիներ մասնակցեցին նկարչության և երաժշտության դասընթացների, ինչպես նաև միտքը սնող և զարգացնող տարատեսակ խաղերի:

Մանուկները և պատանիները նաև մասնակից դարձան համեղ հյուրասիրության, որի նախաձեռնությունը պատկանում էր ծնողներից մեկին:

Մասնակից դառնալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներին՝ մանուկները և պատանիները կրթական և մշակութային ուղղվածություն ունեցող դասընթացների միջոցով ձեռք են բերում անձի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող հմտություններ:

Հիշեցնենք`  «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15174689_1122434724538354_1619414921_n15135597_1122351694546657_1976850816_n 15086968_1122435174538309_1216029595_n 15139523_1334658669891269_1320045901_n 14971941_1334589073231562_231766617_n 15139634_1334588906564912_1385095703_n 15151508_1122351374546689_1542035628_n