«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը շարունակում է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին

Ս/թ. հունվարի 24-ին տեղի ունեցավ հերթական մարդասիրական օգնության բաշխումը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Որպես կանոն՝  նախաձեռնության  շրջանակներում սիրիահայ ընտանիքներին տրամադրվում է տարատեսակ մարդասիրական օգնությունը, որը ներառում է հագուստ, կոշիկ և հիգենիայի պարագաներ։

 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են կազմակերպության գործունեությանը, ականջալուր են լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին և արձագանքում դրանց։

Ի շնորհիվ այս կառույցների՝ մարդասիրական օգնության տրամադրումը կրում է շարունակական բնույթ և իրապես մեծ օգնություն է հանդիսանում սիրիահայ այն ընտանիքների համար, որոնք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում։

16237807_1049249895221766_1278195630_n 16237319_1049249808555108_1472176025_n