«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Ձմեռ պապը երեխաների համար» ծրագիրը

Ս/թ դեկտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը  «Սեյվ  դը  չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Ձմեռ պապը երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակում թվով 50 սիրիահայ ընտանիքներին հանձնվեցին պարենային օգնության փաթեթներ։

Ծրագրի շահառուներն այն ընտանիքներն էին, որոնց անդամների կազմում կան մանուկներ, դեռահասներ և հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և երիտասարդներ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Սեյվ  դը  չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը, որն իր գործունեության շրջանակում մշտապես ուշադրություն է դարձնում սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաների կարիքներին և նախաձեռնում է համապատասխան ծրագրեր՝ ուղղված նրանց խնդիրների լուծմանը։

15749951_1029934740486615_30203533_n 15750183_1029935133819909_2091515506_n 15782158_1029936073819815_336415947_n 15782339_1029933907153365_1459377080_n 15801620_1029936020486487_1772905362_n 15820235_1029934897153266_425876363_n img_2016-12-27_160938