«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բարեգործական ճաշկերույթը նվիրված Սուրբ Սարգիս զորավարի տոնին
Ս/թ փետրվարի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ կայացավ բարեգործական ճաշկերույթ՝ նվիրված երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Ռիթա Գարակուլեանը, ով ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց բարեգործական նախաձեռնության ճաշկերույթը և բարեմաղթանքներ հղեց բոլորին:
Ճաշկերույթի ընթացքում ներկաների ակտիվ մասնակցությամբ անցկացվեցին զանազան խաղարկություններ, որոնք կրում էին բարեգործական բնույթ:
Բարեգործական ճաշկերույթի ողջ հասույթը ծառայելու է Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորմանը։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում ճաշկերույթի պատշաճ կազմակերպմանը օժանդակած անձանց և բարեգործական նախաձեռնությունն իրենց ներկայությամբ պատված բոլոր հյուրերին։