«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բարեգործական միջոցառումը նվիրված Միջինքին

Ս/թ․ մարտի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական միջոցառում նվիրված Միջինքին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի անունից ներկաներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեց տիկնանց խորհրդի անդամ Թանիա Տեր Բաբողլյանը, ով ներկաներին նաև ներկայացրեց Միջինքի խորհուրդը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհուրդը ջանք չէր խնայել Միջինքի խորհրդանշական ուտեստներով, հետաքրքրական խաղարկություններով հիշարժան դարձնել ներկաների օրը։

Տոնակատարության ընթացքում ներկաները վայելեցին երաժշտություն հայտնի սիրիահայ երգիչ կատարմամբ։

Տոնակատարության մասնակիցների համար նաև պատրաստվել էին նվերներ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր խորին շնորհակալություն է հայտնում կազմակերպության տիկնանց խորհրդի անդամներին Միջինքին նվիրված միջոցառումը մեծ սիրով կյանքի կոչելու համար։

Հիշեցնենք՝ Միջինքը կիսում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48 օրյա Մեծ պահքը:

1 2 3 5123321