«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհուրդը կազմակերպել էր ամանորի երեկույթը

2017թ-ի դեկտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ երիտասարդաց խորհուրդի նախաձեռնությամբ կայացավ Ամանորի երեկույթ։

Երեկույթին իրենց մասնակցությունը բերեցին բազմաթիվ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներ։

Երիտասարդական երեկույթը կազմակերպվեց Բարկոդ փաբում, որն իր ուրույն աջակցությունը բերեց երեկույթի կյանքի կոչմանը։

Իր մասնակցությունը բերեց նաև հայտնի DJ Greg-ը, ով ինքնատիպ երաժշտությամբ նոր գույներ հաղորդեց երիտասարդական երեկույթին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում գործող երիտասարդաց խորհուրդն իր շուրջն է համախմբում սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին և կազմակերպում տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ ու դասընթացներ ուղղված սիրիահայ երիտասարդների ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։