«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամի մասնակցությունը միջազգային երիտասարդական ծրագրին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամ Վարդի Գոմճյանը ս/թ․փետրվարին մասնակցեց «Տուն» անվամբ միջազգային երիտասարդական ծրագրին՝ կյանքի կոչված Լյուքսեմբուրգում Եգիպտացիների ասոցացիայի, Անկախ երիտասարդների համաշխարհային միության, Ինովացիաների ակադեմիայի և «KURO Hradec Králové» հասարակական կազմակերպության ջանքերով՝ նպատակ ունենալով հարթել Եվրոպայում առկա ամենահրատապ խնդիրներից մեկը՝ փախստականների ճգնաժամը։

Դասընթացները տեղի են ունեցել Երևանում և իրենց շուրջն են համախմբել 35 երիտասարդների եվրոպական 10 երկրներից։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամ Վարդին ծրագրում ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի բարօրության ապահովմանը։

Դասընթացների ավարտին մասնակիցները մշակեցին խմբային գործողությունների ուղեցույց՝ ապագա կուռ համագործակցության տեսլականներով։

Միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամին տրամադրեց գիտելիքներ և հմտություններ, որոնք ծառայելու են կազմակերպության երիտասարդաց խորհրդի կողմից նորանոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ ի նպաստ Հայաստանում գտնվող սիրիահայ երիտասարդների ներգրավվածության հայաստանյան քաղաքացիական կյանքում։

1 17431052_10155120305888571_627004167_o Untitled