«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի մասնակցությունը երիտասարդական ակումբների համաժողովին

2015թ-ի հոկտեմբերի 2-4-ը Երևան և Ստեփանավան քաղաքներում Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը՝ նպաստելու երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբմանն ու տարածմանը Հայաստանում:

Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպության ու երիտասարդական ակումբի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին նաև մասնակցում էին «ՀԱԼԷՊ» կազմակերպության երիտասարդաց խորհրդի ներկայացուցիչները: Վերջիններս համաժողովի ընթացքում առանձին սեսիայի շրջանակում մասնակիցներին ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը ուղղված սիրիահայ երիտասարդների ակտիվ ներգրավվմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին: