«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հանդիպումները շարունակվում են

Ս/թ․ ապրիլի 1-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Սբ․ Հարության տոնին ընդառաջ սիրիահայ մանուկները դեռ նախորդ շաբաթ էին մեկնարկել տոնը խորհրդանշող գեղեցիկ և գունավոր ձեռային աշխատանքների պատրաստումը։ Այս անգամ նրանք կրկին շարունակեցին՝ նույն ոգևորությամբ և պատրաստակամությամբ։

Շուտով բոլոր աշխատանքները կցուցադրվեն առաջիկայում կազմակերպվելիք փոքրիկ ցուցադրության շրջանակներում։

Այդ օրը նշանավորվեց նաև ծննդյան տարելիցի տոնմամբ՝  գեղեցիկ հյուրասիրությամբ, խաղերով, երգ ու պարով։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 12 13 14 15 16