«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մասնակցութիւնը «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կազմակերպած «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողության

2014թ-ի սեպտեմբերի 22-ին «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և մասնակից ընկերություններն արժանացան տարբեր անվանակարգերի մրցանակների:
Անվանակարգերը հատկացվել են սոցիալական հարցումների և հանձնաժողովի քվեարակության արդյունքում։ Հանձնաժողովում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, Միջազգային գործարար կապերի միությունից և Արդյունաբերության զարգացման հիմնադրամից:
Փառատոնի տարբեր անվանակարգերում առաջադրված էին սիրիահայ գործարարներ` Վիգէն Չամպարճեանը, Ավո Գարակիուլեանը, Հայկ Բիուզանդեանը և Սարգիս Գազանճեանը: Իսկ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ակտիվորեն օժանդակություն ցուցաբերելու, ծանր դրության ժամանակ բարի կամք դրսևորելու և նրանց ձեռք մեկնելու համար արժանացավ «Լավագույն կին բարերար» անվանակարգին: