«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչների այցը Հայաստանում ապաստան գտած Թովմասյանների ընտանիքին

2015թ-ի սեպտեմբերի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչներն այցելեցին Սիրիայի Քոբանի քաղաքից Թուրքիայի Սուրուջ քաղաքի փախստականների ճամբար հասած և Հայաստան տեղափոխված Թովմասյանների ընտանիքին՝ ևս մեկ անգամ հայտնելով կազմակերպության աջակցությունը ծանր փորձությունների միջով անցած և 2015թ-ի սեպտեմբերի 2-ին Հայաստանում ապաստան գտած բազմանդամ ընտանիքին։

Այցի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները Թովմասյանների ընտանիքի անդամներին հանձնեցին հագուստի, հիգենիկ պարագաների և սննդի փաթեթներ: Ինչպես նաև հայտնեցին, որ կազմակերպությունը շարունակական աջակցություն կցուցաբերի Թովմասյանների ընտանիքին` օգնելու նրանց դիմագրավել առկա խնդիրները` նպաստելով նրանց ներգրավվածության հասարակական կյանքին: