Վերաբնակեցված սիրիահայերը ստացան ֆինանսական աջակցություն IDeA հիմնադրամից

Ս/թ. օգոստոսի 4-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած սիրիահայերին տրամադրվեց ֆինանսական օգնություն։

Ֆինանսական օգնություն ստացավ 6 ընտանիք, թվով 17 հոգի։

Հիշեցնենք՝ որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին:

IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: