«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Մարդասիրական օգնության տրամադրում

Ս/թ. ապրիլի 5-ին և 6-ին կրկին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

«ՀԱԼԷՊ» կազմակերպության շահառու ընտանիքներին հատկացվեց «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտիքն է հայտնում «Focus on Children Now» բարեգործական կազմակերպությանը շարունակական համագործակցության և Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։