«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն տոնում է Միջինքը

2018թ-ի մարտի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) տիկնանց հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական միջոցառում՝ նվիրված Միջինքի ծեսին: Այն նշում են Մեծ Պահքի 24-րդ օրը, երբ մեծ պաս հասել է իր կեսին:

Հանդիպման սկիզբում ողջույնի խոսքով հանդես եկավ տիկնանց հանձնախմբի անդամ Շուշան Կարապետյանը, ով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի անունից ջերմ բարեմաղթանքներով ողջունեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ տոնակատարությունը կունենա բարեջող ընթացք, ապա պատմեց նրանց Միջինքի խորհուրդի մասին:

Բարեգործական ընթրիքը զուգորդվեց հաճելի երաժշտությամբ, տիկնանց խորհրդի կողմից կազմակերպված տարատեսակ հետաքրքաշարժ խաղերով և նվերներով:

Միջոցառումն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ կանանց, ովքեր հաճույքով համտեսեցին Միջինքին բնորոշ համեղ կերակրատեսակները՝ պատրաստված տիկնանց խորհրդի ջանասեր անդամների կողմից:

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպության տիկնանց հանձնախմբին՝ ջանք ու եռանդ չխնայելու և ուրույն նպաստ ունենալու կազմակերպության կողմից մարդասիրական ծրագրերի իրականացման գործում: