«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում ավարտվեցին ամառային մանկապատանեկան հավաքները սիրիահայ մանուկների համար

2016թ-ի օգոստոսի 22-ին ավարտվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող անվճար մանկապատանեկան հավաքները սիրիահայ մանուկների և պատանիների համար։

Հայաստանում հաստատված մեծաթիվ սիրիահայ մանուկներ և պատանիներ մասնակցելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավանքերին՝ ձեռք բերեցին անձի ձևավորման գործում կարևոր գիտելիքներ և հմտությունները։

Ավարտական ձեռնարկին մանկապատանեկան հավաքների մասնակից երեխաները հնարավորություն ունեցան հանրությանը ներկայացնելու իրենց կողմից պատրաստված տարատեսակ ձեռագործ աշխատանքները, հանդես եկան նաև երաժշտական համարներով՝ ներկայացնելով մի շարք հայրենասիրական և քնարական երգեր։

Բացման խոսքով հանդես եկավ ուսուցչուհի Սիրանուշ Գումրույանը՝ ներկայացնելով տարված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև շնորհակալական խոսք հղեց ներկա գտնվող ծնողներին՝ երեխաների քաջալերելու և մանկապատանեկան հավաքներին ուղղորդելու համար։

Ավարտական ձեռնարկի ընթացքում կազմակերպվեցին նաև հետաքրքրաշարժ խաղեր։ Իսկ մանկապատանեկան հավաքների ամենապարտաճանաչ մասնակիցը ստացավ խրախուսական նվեր։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից կազմակերպված անվճար մանկապատանեկան հավաքները հնարավորություն ընձեռեցին սիրիահայ մանուկներին և պատանիներին ամառային արձակուրդների շրջանում մասնակցելու մշակութային և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի, ծանոթանալու Երևան քաղաքի տեսարժան վայրերին, ձեռք բերելու գիտելիքները հայ մեծանուն բանաստեղծների, կոմպոզիտորների և հայոց պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեցած անձանց մասին։ Փորձառու ուսուցիչների գլխավորությամբ մանուկները և պատանիները նաև մասնակցեցին նկարչական, երաժշտական և ձեռագործ աշխատանքների դասընթացներին։

14095810_514151092112142_9116884743854527585_n 14102191_514151348778783_8504225395967704149_n 14102459_514151528778765_1357967709999208385_n 14102468_514151535445431_7114271237203773796_n 14102666_514151352112116_7273225356605902513_n 14107784_514151445445440_598585992903892734_o 14115060_514151255445459_7812072230967784869_o 14115651_514151102112141_607453827410177169_o 14141668_514152078778710_5299225629866550130_n 14141712_514151088778809_2946157067729024236_n 14141800_514152172112034_6071005445163056313_n 14141849_514151095445475_1707386926852408316_n 14141982_514151175445467_4226920599692843566_n 14183737_514151475445437_4401493513117586312_n 14183961_514151632112088_8861713807048916791_n 14188646_514151285445456_8577467189099501619_o 14192012_514152122112039_174456640638096263_n 14192162_514151335445451_3024416247003324253_n 14199312_514152085445376_8086973273993542798_n 14202640_514151468778771_99627958468295963_n 14202749_514152088778709_5604498153964975616_n 14207604_514151282112123_659049669294116846_o 14212072_514152175445367_903647589888409275_n 14212154_514151532112098_8300117054375352164_n 14212777_514151838778734_4633098463896315551_n