«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում ավարտվեց «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը

Ս/թ. սեպտեմբերի 15-ին ավարտվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված և  Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը։

Որպես հանդիսավոր փակում ծրագրի կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք։ Դասընթացների մասնակից թվով 28 սիրիահայ և տեղաբնակ կանայք հանրության դատին հանձնեցին իրենց ձեռքով պատրաստված առաջին կարպետները, որոնք իրենց լինելությամբ աջակցելու են սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց զբաղվելու ձեռներեցությամբ, ինչպես նաև նպաստելու են նրանց առավել ներգրավմանը հասարակական կյանք։

Ծրագրի շնորհիվ դասընթացների մասնակիցները ձեռք են բերել կարպետ գործելու հմտություններ, ծանոթացել են հայկական կարպետագործության առանձնահատկություններին և զարգացրել են ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում դասընթացի մասնակիցներին տրամադրվեց հավաստագրեր, որոնք հանձնեցին «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը և Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի փորձագետ Սիրան Եգանյանը։

Դասընթացի մասնակիցներին որպես նվերներ հանձնվեցին տան պայմաններում կարպետ գործելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Հարկ է նշել, որ ցուցահանդես- վաճառքի ընթացքում հանրությանը ներկայացվեց ծրագրի շրջանակում պատրաստված վիդեո և տպագրի տարբերակներով պատրաստված կարպետագործության ուղեցույցը սկսնակների համար։ Այն հասանելի է լինելու նաև լայն հանրությանը։

Ցուցահանդես-վաճառքն իրենց ներկայությամբ պատվել էին Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը,  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին և Ջեսիկա Անդերսոնը, Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդական ծրագրերի համակարգող Լիանա Սարգսյանը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 14359654_10201946141932714_322809067_o img_8614 img_8616 img_8617 img_8620 img_8622 img_8623