«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում դոկտոր Անի Գալայջյանը հանդիպեց սիրիահայ մանուկների հետ

2017թ-ի ապրիլի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կազմակերպվել էր հերթական մանկապատանեկան հավաքը սիրիահայ մանուկների համար:

Այս հանդիպումն առանձնացվեց Տրավմաների Կանխարգելման ու Պաշտպանության ասոցիացիայի «Իմաստալից աշխարհի» հիմնադիր նախագահ դոկտոր Անի Գալայջյանի և նրա աշխատանքային թիմի այցով:

Դոկտոր Գալայջյանը «Իմաստալից աշխարհ» մարդասիրական նպաստամատույց ծրագրի շրջանակում սիրիահայ մանուկներին ներգրավեց տարբեր խաղերում՝ թույլ տալով նրանց ինքնաբացահայտվել և նոր գիտելիքներ ձեռք բերել:

Մանկապատանեկան հավաքի ընթացքում սիրիահայ մանուկները նաև կատարեցին տարատեսակ վարժանքներ:

Իսկ մանկապատանեկան հավաքի ավարտին՝ փոքրիկները մասնակցեցին հավկթախաղի:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։