«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվել էր ԱՄՆ-ում կազմակերպության աջակից կառույցի գործադիր մարմնի անդամը

2017թ-ի ապրիլի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում առաջին անգամ հյուրընկալվել էր ԱՄՆ-ում կազմակերպության աջակից կառույցի գործադիր մարմնի ներկայացուցիչ Դալար Չոլակյան Չալյանը:

Այցի շրջանակում տիկին Դալար Չոլակյան Չալյանը հանդիպում ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի անդամների հետ և հնարավորություն ունեցավ ծանոթանալու կազմակերպության ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած մեծաթիվ սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Տիկին Դալար Չոլակյան Չալյանը լինելով ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի աջակից կառույցի գործադիր մարմնի անդամ՝ իր ուրույն ավանդն է ունենում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շարունակական աշխատանքի ապահովման գործում:

Անգնահատելի է նաև Տեր և Տիկին Արա և Դալար Չալյան զույգի նպաստամատույց գործունեությունը, որի շնորհիվ կենսական աջակցություն է տրամադրվում կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

1