«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվեցին ِսիրիացիների խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ

Ս/թ․ ապրիլի 12-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գրասենյակ այց էին կատարել ԱՄՆ-ում հայրենանպաստ գործունեությամբ և սիրիահայության առջև ծառացած խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ կարևորեց Սփյուռքում ազգանպաստ գործունեությամբ զբաղվող կառույցների գործունեությունը։ Այց շրջանակում տիկին Բալխյանը ներկայացրեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից տարվող  աշխատանքները, ընթացիկ ծրագրերը, Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի խնդիրները և Հայաստանում սիրիահայ համայնքի կայացմանը նպաստող առկա հնարավորությունները։

Այցն ավարտվեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության և վերոհիշյալ կառույցների միջև համագործակցության պատրաստակամությամբ։