«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեցին փոքր ու միջին բիզնեսի վարման անվճար դասընթացները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում ս/թ․ օգոստոսի 27-ից մեկնարկեցին փոքր ու միջին բիզնեսի վարման անվճար դասընթացները Հայաստանում հաստատված սիրիահայերի համար։

Դասընթացները կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացների նպատակն է տրամադրել գիտելիքներ փոքր և միջին ձեռներեցության հիմունքների և հմտությունների վերաբերյալ բիզնես սիմուլյացիաների միջոցով։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի միջավայրին, սովորում են, թե ինչպես կարելի է հիմնել և վարել փոքր և միջին բիզնես, ինչպես իրականացնել հաշվապահությունը փոքր և միջին բիզնեսում, ծանոթանում են փոքր և միջին բիզնեսի համար սահմանված հարկային դաշտին և ձեռք են բերում մարքեթինգային հմտություններ։

Փոքր ու միջին բիզնեսի վարման դասընթացների տևողությունը երեք օր է։ Դասընթացներն իրականացվում են սուրճի և ճաշի ընդմիջումներով։

Փոքր ու միջին բիզնեսի վարման անվճար դասընթացները կրելու են շարունակական բնույթ։ Այն սիրիահայերը, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ և ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ փոքր բիզնեսի վարման վերաբերյալ, ապա խնդրում ենք կապ հաստատել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներով:

14141591_514454808748437_1041414112222150711_n 14183742_514454872081764_1074776616658645600_n 14192533_514454755415109_4495780046660101281_n 14202655_514454678748450_2503772646127467999_n 14203218_514454828748435_6760834354548833134_n 14203324_514454765415108_4378087185731460432_n 14203339_514454825415102_1173563943561636909_n 14212090_514454865415098_6369162480084122116_n 14212169_514454762081775_3675628885349318588_n