«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեց «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագիրը

2015թ-ի սեպտեմբերի 29-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նորաբաց կենտրոնում մեկնարկեց «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագիրը։ Վերջինս իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչների՝ կազմակերպության գործադիր 12092688_534179616748113_1650156750_nմարմնի, ԱՄՆ ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանի և կազմակերպության Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Հայասա Թահմազյանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ծրագրի համակարգողի՝ Նաիրա Մարգարյանի կողմից հյուրերին՝ ի դեմս ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի, բարերարուհի Մարալ Քարաքաշյանի, մանրամասնորեն ներկայացվեց 12077132_534180156748059_1173379398_nկազմակերպության գործունեությունը։ Դասընթացավարները նույնպես ելույթ ունեցան՝ ներկայացնելով ծրագրում ներառված թեմաները միջոցառմանը ներկա թվով 100 սիրիահայ երիտասարդներին։

Միջոցառման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն։

12047542_534179536748121_1158498414_n12042233_534178600081548_606515127_n  12064504_534179070081501_1931981713_n 12064238_534179143414827_529796917_n 12048619_534178943414847_291365160_n12048798_534178676748207_959553495_n 12067928_534179826748092_49018611_n 12067236_534179013414840_1034779672_n  12042190_534178510081557_664243421_n12042215_534178366748238_909354860_n 11802071_534178146748260_2104267483_n (1)IMG_6029