«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են անցկացվել ֆինանսների կառավարման մասին թեմայով անվճար դասընթացներ

2016թ-ի սեպտեմբերի 16-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում կազմակերպվել էր «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար հերթական դասընթացը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Դասընթացը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ձեռք բերել գիտելիքներ ֆինասական ոլորտի վերաբերյալ։ Ինչպես նաև ծրագրի շրջանակներում ներկայացվել է Հայաստանում ֆինանսական ոլորտի առկա առանձնահատկությունները։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և տեղեկանալ, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին: